Կուբայի կոմկուսի 6-րդ համագումարի պատվիրակները թույլատրել են երկրի բնակիչներին գնել եւ վաճառել անշարժ գույքը:

Առայժմ չեն ներկայացվել անշարժ գույքի վաճառքի ընթացակարգերը: Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն, սակայն, նախազգուշացրել է, որ երկրի իշխանությունները թույլ են անշարժ գույքի կենտրոնացում:

Անշարժ գույքի մասնավոր սեփականությունը չեղյալ էր հայտարարվել 1959թ. հեղափոխությունից հետո: Դրանից հետո կուբացիները կարող էին միայն ժառանգություն թողնել ունեցվածքը կամ փոխանակել, սակայն փոխանակման կարգը շատ բարդ է:

Ընդհանուր առմամբ, կոմկուսի համագումարի պատվիրակները պետք է քվեարկեն տնտեսական բարեփոխումների 300 կետերի համար: Առաջարկվել է կրճատել մեկ միլիոն աշխատատեղ պետական հատվածում: