ՀՀ ոստիկանության օրվան նվիրված միջոցառումները` Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի շքերթը եւ գալա համերգը, որ տեղի ունեցան շաբաթ օրը, ոստիկանության միջին եւ ցածր օղակներում դժգոհության առիթ են դարձել, գրում է թերթը` շարունակելով.

«Մեր տեղեկություններով, ոստիկանները վերջին երեք օրերին համառորեն քննարկում են, թե ինչ է տվել իրենց տասնյակ միլիոնավոր դրամների գնով կազմակերպված ոստիկանական շքերթը եւ ոստիկնաության ղեկավարության եւ իշխանական վերնախավի համար նախատեսված տոնական համերգը: Հատկապես շարքային եւ միջին սպայական կազմի ներկայացուցիչները մասնավոր զրույցներում նշում են, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու, երբ բոլորը խոսում են պետական միջոցների սղության մասին, գումարները ծախսվում են ինչ-որ կերուխումներ կազմակերպելու եւ ոչ թե ոստիկանական պարգեւներ վճարելու համար, որը որոշակիորեն կմեղմեր իրենց սոցիալական վիճակը»: