ՀՀ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ աշխատելն այլեւս անտանելի է դարձել այդ համակարգի բազմաթիվ աշխատակիցների համար, տեղեկացնում է «ՉԻ»-ն:
Թերթի տեղեկություններով, «բոլորովին վերջերս աշխատանքից ազատվել են Միգրացիոն ծառայության առանցքային պաշտոններ զբաղեցնող երեք աշխատակիցներ՝ երկուսը սեփական դիմումների համաձայն, երրորդը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ։ Համակարգը լքել են Միգրացիոն ծառայության փախստականների բաժնի պետը, Միգրացիոն ծառայության ենթակայության տակ գործունեություն ծավալող «Հանրակացարաններ բաժնետիրական ընկերության» տնօրենը եւ Միգրացիոն ծառայության աշխատակազմի ղեկավարը»։





























