Հունական կղզիները կպաշտպանված կլինեն Թուրքիայի ներխուժման ցանկացած փորձից։ Այս մասին հայտարարել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, հայտնում է The National Herald-ը։

Նրա խոսքերով՝ այս իրավունքը բխում է ՄԱԿ կանոնակարգի 51-րդ հոդվածից, որով նախատեսվում է «անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անբաժանելի իրավունք»՝ խաղաղությանը սպառնալիքի եւ ագրեսիայի ակտերի հանդեպ։ Նա նշել է, որ Թուրքիան հայտարարում է, թե Հունաստանի տարածքային ջրերի ցանկացած ընդլայնում պատերզմի պատճառ կդառնա, քանի որ Թուրքիան, Լիբիայի հետ գործարք կնքելով, հայտարարել է, որ մտադիր է գազ արդյունահանել Կրետեի առափնյա շրջաններից։

Կիրակի օրը թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը ասել է, որ Հունաստանը ռազմական ուժեր է տեղակայել Էգեյան 23 գլխավոր արեւելյան կղզիներից 16-ում՝ մեղադրելով նրան դրանց ապառազմականացման պայմանագիրը խախտելու մեջ։