Բաքվում ոստիկանները ճնշել են նախօրեին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցը։

Ինչպես հայտնում է http://www.contact.az/-ը, փետրվարի 10-ին մի խումբ ակտիվիստներ Միլի Մեջլիսի ընտրությունների հայտարարված արդյունքների դեմ բողոքի ցույց են անցկացրել Բաքվի Կենտրոնական այգում։

Նրանք փորձել են երթ անցկացնել՝ վանկարկելով․ «Հրաժարական»։ Սակայն տեղ հասած ոստիկանական ջոկատները հեռացրել են ցուցարարներին այգուց։ Կալանավորվածների մասին չի տեղեկացվում։