ԱՄՆ հարավ-արեւելքում հզոր ցիկլոնի զոհերի թիվը հասել է 45-ի: Տարերքից առավել տուժել են Հյուսիսային Կարոլինա, Օկլահոմա եւ Վիրջինիա նահանգները: Փոթորիկն իր հետ հորդ անձրեւ, կարկուտ եւ հարյուրավոր տորնադոներ է բերել: Հաղորդվում է ավելի քան 240 տորնադոների մասին:
Զոհերի առավելագույն թիվը գրանցվել է Հյուսիսային Կարոլինա նահանգում, որտեղ 60 տորնադո է եղել, մահացել է 20 մարդ:
«Նման հզոր տարերք մեր նահանգը չէր տեսել քառորդ դար: Տորնադոները տասնյակ քաղաքներ են ոչնչացրել»,- ասել է նահանգապետ Բեւերլի Պերդյուն:
Տարերքի զոհերի մեջ նաեւ երեխաներ կան: Հասցված վնասի չափն առայժմ չի հաղորդվում:
Բազմաթիվ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել: Աղետի գոտում վթարային-փրկարարական աշխատանքներ են տարվում: Միլիոնավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության:
Տեսանյութը պատրաստել է HTB հեռուստաալիքի կողմից:





























