Եթե 2007 թվականի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գտնվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ազդեցության տակ, ապա դա չի նշանակում, որ այն որոշակի ուղի չի անցել: Այս մասին փետրվարի 11-ին Երեւանի ավագանու խորհրդի նիստում հայտարարեց Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն վաղուց է ձեւավորվել եւ ունեցել է տարբեր առաջնորդներ, այդ թվում՝ Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, եւ որոշակի փոլում կուսակցությունը պահպանել է իր կողմից հռչակած ուղին:

Հարցին, թե արդյոք իր մտերիմը պաշտոն է զբաղեցրել ՀՀԿ-ի կառավարման ժամանակահատվածում, պաշտոնյան պարզաբանեց, որ պետական պաշտոն զբաղեցրել է, սակայն անկուսակցական է եղել:

Դրան ի պատասխան՝ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ վերոնշյալ անձը ղեկավար պաշտոն է զբաղեցրել նաեւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունում: «Դուք ստում եք»,- պատասխանեց Ավետ Պողոսյանը: