Բուրսայի մարզադաշտը պատրաստվում է հոկտեմբերի 14-ին կայանալիք Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը:

Թուրքական Turkspor կայքէջի փոխանցմամբ՝ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայից արդեն Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտ են ժամանել մի խումբ մասնագետներ՝ ստուգելու եւ կարգի բերելու մարզադաշտը Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղից առաջ։ Մասնավորապես, մեծ աշխատանքներ են տարվում մարզադաշտի խոտածածկի բարելավման հետ կապված։ Հաշվի առնելով, որ խաղին կլինեն պատվիրակություններ եւ մեծ թվով լրագրողներ՝ մեծացվում են այդ նպատակով առանձնացված տարածքները։ Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտի տնօրենը նշել է, որ իրենք շատ ուրախ են, որ Բուրսայում է անցկացվելու Թուրքիա-Հայաստան մրցախաղը։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայի ազգային հավաքականը ավելի վաղ Բուրսայում հաղթել է Գերմանիայի եւ Հոլանդիայի հավաքականների նման առաջատար թիմերին եւ այս անգամ եւս Բուրսայի ֆուտբոլասերների աջակցությամբ կհաղթի Հայաստանի ընտրանուն: