Սպիտակ տան աշխատակիցների մի մասը կկրճատվի կամ կտեղափոխվի այլ աշխատանքի` հետեւելով փոխգնդապետ Ալեքսանդեր Ուինդմանին, որը ցուցմունքներ էր տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտի ընթացակարգի շրջանակներում: Այս մասին ԱՄՆ առաջնորդը լրագրողներին հայտնել է Սպիտակ տանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Միանգամայն ճիշտ է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին` արդյոք նոր ընտրություններ կլինեն: Թրամփը խոստովանել է, որ դժգոհ է Ուինդմանից: «Նա շատ անկոռեկտ տեղեկություններ է հայտնել. դուք դա հասկանում եք: Բավական է միայն նայել նրա հայտարարություններին եւ այն կոնկրետ խոսքերին, որ ասվել են»,- շեշտեց նա՝ նկատի ունենալով 2019 թվականի հուլիսին Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած զրույցի սղագրությունը: «Մենք կպարզենք, թե ինչ է տեղի ունեցել»,- հավելել է Թրամփը: «Մենք նրան բոլորովին այլ բան ենք ուղարկել, եւ այժմ զինվորականները կարող են վարվել նրա հետ, ինչպես ցանկանան: Այժմ նա գեներալ [Մարկ] Միլիի ենթակայության տակ է, շնորհավորում է գեներալ Միլիին այդ կապակցությամբ»,- ասել է ԱՄՆ նախագահը: 

Թրամփը, ըստ էության, նաեւ հաստատել է, որ Սպիտակ տունը տեղյակ է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյայի ինքնության մասին, ով 2019-ին գիրք էր գրել իր համակիրների կողմից նախագահի որոշումների սաբոտաժի մասին: ԱՄՆ առաջնորդը, սակայն, հրաժարվել է նշել նրա անունը: «Ես չեմ ուզում խոսել: Բայց դուք կզարմանայիք»,- ասել է նա լրագրողներին:

Անանուն գիրքը վաճառքի էր հանվել նոյեմբերի 19-ին եւ բեսթսելլեր էր դարձեպ: 2018-ի սեպտեմբերի 5-ին The New York Times-ը  հրապարակել էր նույն հեղինակի հոդվածը, որը ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան աշխատակից էր: Այնտեղ նշվում էր, որ ԱՄՆ կառավարությունում Թրամփին «դիմադրության շարժում» է գործում, որին պատկանում է նաեւ պատկանում է ինքը` հեղինակը: Այս շարժումը, նշվում է հոդվածում, ըստ էության, սաբոտաժի է ենթարկում Թրամփի այն որոշումները, որոնք համարում է սխալ եւ վնասակար, այդ թվում նաեւ` Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերը: Այս հրապարակումից անմիջապես հետո, ինչպես հայտնել է The Washington Post-ը, Թրամփը եւ նրա օգնականները սկսել են հոդվածի հեղինակի որոնման աշխատանքները: