ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ նրա կինը` Միշելը 2010թ. ընթացքում վաստակել են 1,73 մլն դոլար: Այս մասին նշված է նախագահական ընտանիքի հարկային հայտարարագրի մեջ, որ հրապարակել է Սպիտակ տունը:

2009թ. համեմատ, երբ նախագահն ու նրա տիկինը վաստակել էին 5,5 մլն դոլար, նրանց եկամուտները կրճատվել է գրեթե երեք անգամ, գրում է Lenta.ru-ն:

Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով Բարաք եւ Միշել Օբամաների տարեկան եկամուտը կազմել էր 5,5 մլն դոլար, իսկ 2008 թվականին` 2.7 մլն դոլար:

Ինչպես եւ մեկ տարի առաջ, նախագահական ընտանիքի եկամուտներն ավելացրել են Բարաք Օբամայի գրքի հեղինակային հատկացումները: Նախագահի աշխատավարձը կազմել է տարեկան մոտ 400 հազար դոլար: Որպես հարկ նրանք վճարել են  453,77 հազար դոլար:

Վաստակած միջոցներից նախագահական ընտանիքը մոտ 245 հազար դոլար հատկացրել է բարեգործությանը: Մեկ տարի առաջ այդ նպատակի համար նախագահական ընտանիքը ծախսել էր 329 հազար դոլար: