Motor1.com պորտալը հրապարակել է նոր Dacia (Renault) Logan-ի «լրտեսական» լուսանկարները:

Լուսանկարներում երեւում է, որ բարեփոխված սեդանն ունի լուսադիոդային լուսարձակներ եւ դռների նոր բռնակներ: Նախատիպը քողարկված է հատուկ կամուֆլյաժի տակ, ունի հետին ապակու վրա չկախված եւ դրա հետ ձուլվող տանիքի գիծ:

Ընդ որում՝ նորույթի պատուհանների գծերն ավելի սահուն են, իսկ ապակեպատ մակերեսն ավելի մեծ է: Դրանից բացի, ավտոմեքենայի բեռնախցիկի կափարիչը բարձր է տեղադրված, իսկ դրա ստորին եզրը ցածր է, ինչը կարող է նշանակել բեռնման ընդարձակ խորշ:

Սպասվում է, որ նոր Logan-ը ներկայացնելու են 2020 թվականի հոկտեմբերին Փարիզի ավտոսրահում, նորույթը վաճառքի կհանվի մինչեւ ընթացիկ տարեվերջ կամ 2021 թվականին: