Թռիչքների անվտանգության հարցով բավական լուրջ ինֆորմացիա է եղել, որը ինձ չեն զեկուցել: Այս մասին փետրվարի 13-ին ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին համաձայնագրի» վավերացման մասին հարցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:
Նրա խոսքով՝ արդյունքում ստիպված են եղել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ որոշումները՝ կապված ուշացման հետ: Այդ պատմությունը, նրա խոսքով, կապված է «Տարոն Ավիա» ավիաընկերության հետ, եւ ինֆորմացիան վերաբերում է թռիչքների անվտանգության ապահովմանը:





























