Սահմանադրական հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբի աշխատանքները Երեւանում կհամակարգի պատգամավոր Սիփան Փաշինյանը, իսկ մարզերում՝ Հակոբ Սիմիդյանը: Այս մասին հաղորդում է ArmLur.am-ը: 

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված է ապրիլի 5-ին։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչեւ 2018-ի ապրիլի 9-ն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ՍԴ եւս 6 անդամների լիազորությունները։