Հյուսիսային Օսեթիայի նախագահ Թայմուրազ Մամսուրովը մասնակցել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի աշխատանքներին:

Համաժողովի ընթացքում ստորագրվել է Հյուսիսային Օսեթիայի եւ Երեւանի Առեւտրա-արդյունաբերական պալատների միջեւ համագործակցության համաձայնագիրը, նաեւ Մոզդոկ եւ Գյումրիի միջեւ եղբայրական հարաբերությունների հաստատման պայմանագիրը: