Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հայտարարել է, որ Եվրոպայի առաջնության Հայաստանի հետ ընտրական խաղում Ռուսաստանի հավաքականը կուրախացնի իր երկրպագուներին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Ֆուրսենկոն վստահություն է հայտնել, որ հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք խաղում ռուսները կտեսնեն այն հավաքականը, որի մասին բոլորը երազում են:

Հասանելի է
русский



























