Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամն այս տարի ավելացել է 6,4 տոկոսով եւ կկազմի 14,6 միլիոն ֆունտ ստերլինգ կամ 23,8 միլիոն դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Տղամարդկանց եւ կանանց մենախաղի հաղթողները կստանան 1,1-ական միլիոն ֆունտ: Դա 100 հազարով ավելի է, քան անցած տարի ստացել են Սերենա Վիլյամսն ու Ռաֆայել Նադալը: