Թուրքական դասագրքերի հետ բաժանված կրթական CD-ների մեջ հայտնված սկանդալային քարտեզի հետ կապված բացատրությամբ է հանդես եկել Ստամբուլի Ազգային կրթության վարչության պետը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Inthaber կայքէջը։

Խոսքը այն Թուրքիայի քարտեզի մասին է, ըստ որի Թուրքիայի կազմի մեջ են հայտվել Հայաստանը, Հյուսիսային Իրաքը, (Մոսուլ, Քիրքուք) Արեւմտյան Թրակիան (Բուլղարիայի մի մասը), Կիպրոսը, հունական Հռոդոս կղզին, Վրաստանի մի մասը՝ ներառյալ Բաթումը, ինչպես նաեւ Նախիջեւանը։

Այս խնդրի կապակցությամբ Ստամբուլի Ազգայի կրթության վարչության պետը ավելի վաղ հայտնել է իր ափսոսանքը։ Նա նշել էր, որ դա մեծ սխալմունք է։

Այս ամենից հետո Ստամբուլի Ազգային կրթության վարչության պետը տեղեկացրել է, որ այդ սկանդալային քարտեզը վերցված չէ թուրքական որեւէ արխիվից, այլ իրենց գործընկերներից մեկը այն վերցրել է Google-ից։ Նա այդ միջադեպը համարել է պատահականություն եւ ասել, որ սա դաս կլինի, որպեսզի այսուհետ մասնագետները ուշադիր ուսունմասիրեն տեղեկությունները։