Մայիսի 18-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը: Այսօր, ապրիլի 19-ին ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հանդիսավոր արարողության ժամանակ մրցաշարի գավաթը փոխանցել է Դուբլինի քաղաքապետ Ջերի Բրինին, հաղորդում է uefa.com-ը:
Եվրոպայի լիգայում մնացել են չորս ուժեղագույնները` Բենֆիկան, Բրագան, Պորտուն եւ Վիլյառեալը:





























