«Երկիր» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր Արտաշատի «Արտֆուդ» պահածոների գործարանի կողմից արարատի եւ Արմավիրի մարզի գյուղացիներից պոմիդոր մթերերու եւ գումարը նախատեսված 6 ամսում չվճարելու փաստին: Թերթի հետ զրույցում «Արտֆուդ»-ի տնօրեն Վաչիկ Կարապետյանը հավաստիացրել է, որ գումարները իսկապես մինչեւ ապրիլի 15-ը վճարել են:

Թերթի տեղեկություններով, «Արտֆուդ» ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Իսկ ահա գինու եւ կոնյակի արտադրությամբ զբաղվող «Գրեյթ Վելլի» ընկերությունը, «Երկիրի» տեղեկացմամբ, այդպես էլ չի պատրաստվում կատարել պարտավորությունները: Թեեւ ընկերության ներկայացուցիչը հայտարարել էր, թե վճարում են պարտքերը, սակայն այդպես չէ: Ըստ «Երկիր»-ի, Նորաբացի թվով 12 գյուղացիներ այժմ պատրաստել են «Գրեյթ Վելլի» ընկերությունից դատական կարգով իրենց գումարները ստանալու փաստաթղթերը: