Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում խոսել է առաջին հայ-ռուսական համաժողովի մասին, որը կայացել է Երեւանում ապրիլի 19-ին: Պաշտոնյայի խոսքով, ռուս-հայկական համագործակցությունը վատ չի ընթանում:

Նարիշկինի կարծիքով, այսօր արդեն կարելի է խոսել միջարածաշրջանային համագործակցության համաժողովի դրական արդյունքների մասին: Մասնավորապես, դա են վկայում ստորագրված համաձայնագրերի քանակն ու որակը:

Նարիշկինը նշել է, որ համաժողովի շրջանակներում 20-ից ավելի երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել` առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային համագործակցության ոլորտներում, նաեւ հուշագիր 32 կմ երկարությամբ երակթուղու գծի շինարարության վերաբերյալ: