24-ամյա մոսկվացի թենիսիստուհի Աննա Չակվետաձեն արդեն երրորդ մրցաշարն անընդմեջ կորցնում է  գիտակցությունը կորտում: Շտուտգարտի մրցաշարի առաջին շրջանում Չակվետաձեն չի կարողացել ավարտին հասցնել սլովակ Սյուզանա Կուցովայի հետ խաղը: Երկու ժամ խաղալուց հետո, 6:1, 5:7, 4:4 հաշվի ժամանակ Չակվետաձեն անգիտակից ընկել է:

Չակվետաձեն գիտակցությունը կորցրել էր նաեւ մարտի 12-ին Ինդիան Ուելսում եւ  փետրվարի 16-ին Դուբայում:

Բժիշկները որեւէ հիվանդություն չեն ախտորոշել եւ խորհուրդ են տալիս հանգստանալ, հաղորդում է Սպորտ Էքսպրեսը: