«Ռուսաստանի քաղաքական հետաքրքրությունները միանշանակ գտնվում են Կովկասում։ Սրանք կայսերական հետաքրքրություններ չեն, Ռուսաստանը չի ուզում ոչ մեկին ոչինչ ստիպել, բոլորը կարող են ապրել իրենց խելքով, բայց միեւնույնն է մենք բոլորս էլ դեռ խոսում ենք մի լեզվով՝ ռուսերենով, որը ապացուցում է նրա գերակայությունը տարածաշրջանում»,- այս Երեւան-Կիեւ հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է «Независимое военное обозрение» թերթի խմբագրի տեղակալ Վիկտոր Լիտովկինը:

Նա ողջունել է Մալխաս Գուլաշվիլու «Խաղաղ Կովկաս» ծրագիրը, ավելացնելով, որ ծրագրում պետք է ներգրավվի նաեւ Ուկրաինան, որովհետեւ Ռուսաստանը, ինչպես առանց Կովկասի, այնպես էլ առանց Ուկրաինայի՝ գոյություն չի կարող ունենալ։