Միջազգային մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկին պատկանող News Corp ընկերությունը Ֆորմուլա-1-ի առեւտրային իրավունքները վերահսկող ընկերությունների խումբը գնելու նպատակով բանակցում է պոտենցիալ գործընկերների հետ: News Corp-ն արդեն բանակցել է մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմի եւ ավտոշինական մի ընկերության հետ, որը թիմ ունի Ֆորմուլա-1-ում: Առայժմ ամեն ինչ նախնական փուլում է եւ գնի մասին հստակ պատկերացում չկա, հաղորդում է Sky News-ը:

Հասանելի է
русский



























