Ռուսաստանում վրացական մաքսանենգ «Բորժոմի» հանքային ջուր են հայտնաբերել, որն այդ երկիր մուտք է գործել Բելառուսի տարածքով։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին լրագրողներին ասել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշենկոն:
Մաքսանենգ ապրանքը հայտնաբերվել է մի շարք շրջանների, այդ թվում՝ Մոսկվայի շուկաներում:
Վրացական գինիները եւ «Բորժոմի» հանքային ջուրը Ռուսաստան չեն ներկրվում 2006 թվականից։ 2009 թվականին Մոսկվան Մինսկին մեղադրել էր նրանում, որ Բելառուսից Ռուսաստան են մուտք գործում բազմաթիվ արգելված ապրանքներ, այդ թվում՝ մոլդավական գինիներ:




























