Ինդոնեզիայի Սումատրա կղզու երկրաշարժի զոհերի թիվը հասել է 770-ի։ Reuters-ի տվյալներով, դա վերջին թիվը չէ՝ բազմաթիվ զոհեր դեռեւս մնացել են շենքերի փլատակների տակ։ Որոշակի կանխարկումներով, նրանց քանակը կարող է հասնել մի քանի հազարի։

Առաջին ցնցումները Հյուսիսային Սումատրայում տեղի են ունեցել օրերս։ Պադանգ քաղաքը ջնջվել է երկրի երեսից՝ այստեղ քանդվել է շենքերի 75 տոկոսը։ Ցնցումները 7,6 բալ էր կազմում։ Երկրորդ 7 բալանոց ուժգնությամբ երկրաշարժը տեղի ունեցավ այսօր Սումատրայի մոտ, Բենգկուլու մարզի 154 կմ հեռավորության վրա։