Երեկ՝ սեպտեմբերի 30-ին ավարտվել է Ազգային ժողովի հունիսի 19-ին ընդունած «Համաներման մասին» որոշման կատարման վերջնաժամկետը: Որոշման ընդունումից հետո առ այսօր Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ են արձակվել 327 դատապարտյալներ եւ կրճատվել է 35 դատապարտյալի պատժաչափը:
Հիշեցնենք, որ ազատ արձակվածներից մոտ երեք տասնյակը ձերբակալվել էին 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ:



























