Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Այս հանդիպումը վերջին շաբաթվա ընթացքում նախարար Նալբանդյանի եւ Մինսկի խմբի համանախագահների երկրորդ հանդիպումն էր: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները եւ մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին առնչվող հարցեր:




























