Միկան առաջինը նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիրը` երկու հանդիպման արդյունքում հաղթահարելով Բանանցի արգելքը:
Բանանց-Միկա 0:1 (0:0)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Գոլը` Աղվան Մկրտչյան, 62
Առաջին հանդիպում` 3:3
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում են Ուլիսն ու Շիրակը: Առաջին խաղում 1:0 հաղթել է Ուլիսը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 27-ին:




























