ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «կառուցողական» է անվանել աշխարհի առաջատար 6 պետությունների եւ Իրանի միջեւ այդ երկրի միջուկային ծրագրի հարցով բանակցությունների մեկնարկը: Նա միաժամանակ, Իրանին կոչ է արել համապատասխանեցնել խոսքն ու գործը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ժնեւում մեկնարկած բանակցություններին մասնակցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները եւ Գերմանիան: Բանակցությունների ժամանակ Իրանը հայտարարել է, թե առաջիկա շաբաթներին ՄԱԿ-ի տեսուչներին կթույլատրի այցելել սուրբ համարվող Քոմ քաղաքի մերձակայքում կառուցվող` ուրանի հարստացման նոր գործարան: