Բարսելոնայի հետ խաղում Իսպանիայի արքայական գավաթը նվաճած Ռեալի ֆուտբոլիստներն ամբողջ գիշեր տոնել են հաղթանակը: Սակայն գավաթն անվնաս չի մնացել: Սերխիո Ռամոսը որոշել է այն ցույց տալ երկրպագուներին: Ցնծության պահին գավաթը ընկել է Ռամոսի ձեռքից եւ հայտնվել է ավտոբուսի տակ: Ռեալի ներկայացուցիչները խոստացել են, որ գավաթը շատ արագ կստանա նախկին տեսքը:





























