Երեւանում եւ Եղեգնաձորում երիտասարդ աղջիկներ են թունավորվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 20-ին՝ ժամը 17.20-ին, դեղորայքային թունավորումով Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հ/Ա Ա-1 թաղամասի թիվ 104 շենքի 11-րդ բնակարանի բնակիչ, 30-ամյա Մարուսյա Աբելյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Նույն օրը՝ժամը 20.07-ին, տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 20-ամյա Լիլիա Հովհաննիսյանը:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:





























