Ապրիլի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 4, խարդախության 5 եւ խուլիգանության 2 դեպքեր, որոնք բոլորն էլ բացահայտվել են:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացահայտվել է նաեւ գողության 5 դեպք:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 1 եւ գողության 3 դեպք:
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները նույն ժամանակահատավածում հայտնաբերել են որսորդական 2 հրացան, 1 ատրճանակ, ինքնաձիգի 3 պահունակ, 1 կգ 35 գրամ վառոդ եւ տարբեր տրամաչափի 186 փամփուշտ:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ներկայացած քաղաքացիները կամավոր հանձնել են որսորդական 1 հրացան, 2 ատրճանակ, 2 նռնականետ, 2 հրթիռանետ, 6 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 4 պահունակ եւ տարբեր տրամաչափի 1485 փամփուշտ:





























