Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը մահվանից առաջ գործնականում լիովին առողջ է եղել։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող հերձման արդյունքները։

Այդ տվյալների համաձայն, երգչի քաշը համապատասխանում էր նրա բոյին, նրա բոլոր ներքին օրգանները, այդ թվում եւ սիրտը, առողջ էին։ Այսպիսով, Ջեքսոնի հիվանդություններից ոչ մեկը, որոնք այնուամենայնիվ ուներ երգիչը, չէր կարող մահվան հանգեցնել։

Հերձման արդյունքները, ինչպես հաղորդում է AP-ն, վկայում են այն մասին, որ բացի չնչին հոդացավից ու աթերոսկլերոզից, Ջեքսոնը խնդիր ուներ միայն թոքերի հետ, դրանք բորբոքված էին, իսկ օրգանների ծավալը նորմայից փոքր էր։