Peugeot 208-ը հաղթել է Car of the Year 2020 մրցույթում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եվրոպայի լավագույն ավտոմեքենայի կոչումին հավակնում էին նաեւ BMW 1-Series-ը, Ford Puma-ն, Porsche Taycan-ը, Renault Clio-ն, Tesla Model 3-ը եւ Toyota Corolla-ն: Քվեարկությունը կատարել է միջազգային ժյուրին, որի մեջ մտել են 23 երկրներից 60 փորձագետներ:

Peugeot 208-ն առաջին անգամ ներկայացրել են 2012 թվականի մարտին Ժնեւի ավտոսրահում:

Տարվա եվրոպական ավտոմեքենա կոչումը ավտոմեքենաշինության ոլորտում միջազգային պարգեւ է, որը շնորհում է եվրոպական պրոֆեսիոնալ ավտոլրագրողների խումբը: Car of the Year մրցույթն անցկացվում է 1963 թվականից: