Հայաստանի Ազգային Ժողովի լրատվական ծառայությունը հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին են պատկանում Արաքս գետի ափին գտնվող 3 ավազահանքեր: «Տարածվածն ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Միաժամանակ, ԱԺ լրատվական ծառայությունը նշել է, թե «Արտֆուդ» ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը պատկանում է ոչ թե Հովիկ Աբրահամյանին, այլ նրա որդուն` Արգամ Աբրահամյանին: