Այսօր Կոպենհագենում կհայտարարվի 2016 թվականի ամառային օլիմպիադայի անցկացման վայրը։ Ինչպես հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը, խաղերի անցկացման իրավունքի համար պայքարում են Չիկագոն, Ռիո դե Ժանեյրոն, Տոկիոն եւ Մադրիդը։ Այս մրցապայքարի առաջատարներ են համարվում Չիկագոն ու Ռիո դե Ժանեյրոն։ Ընտրության արդյունքները կհրապարակվեն Մոսկվայի ժամանակով մոտ ժամը 20։30-ին՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 121-րդ նստաշրջանում։ ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեի կանխատեսման համաձայն, հաղթանակը ձեռք կբերվի նվազագույն առավելությամբ։