Դաշնակցությունը ընդդիմություն է եւ փորձում է կատարել իր գործառույթները: Նման կարծիք է հայտնել Ազգային Ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսում` պատասխանելով սոցիալական եւ տնտեսական խնդիրների վերաբերյալ ՀՅԴ-ի դիրքորոշմանը:

«Ես շատ կզարմանայի, եթե ՀՅԴ-ն չբարձրացներ այդ հարցերը»,- նկատել է Այվազյանը` հավելելով, որ կուսակցության հայտարարությունները քաղաքական բնույթ են կրում. մի մասը սխալների մասին խոսում է դրանք ուղղելու,մյուսներն` այլ նպատակներով:

Պատգամավորն ընդգծել է, թե խորհրդարանական մեծամասնությունը եւս բարձրացնում է կենսական սոցիալ-տնտեսական հարցեր: «Բայց մենք խոսում ենք դրանց լուծման ուղիների մասին»,- հավաստել է Այվազյանը: