Roland Gumpert Nathalie սուպերքարը, որը կառուցվել է Audi Motorsport-ի նախկին ղեկավար Ռոլանդ Գումպերտի կողմից՝ չինական Aiways ստարտափի հետ միասին, սերիական մոդել է դարձել։ Roland Gumpert ապրանքանիշն ազդարարել է First Edition շարքի մասին եւ նշել գինը, որը կազմում է 407 000 եվրո, հայտնում է Motor-ը։
Roland Gumpert Nathalie-ի առանձնահատկությունը ուժային սարքն է, որի մեջ միավորված է 15 կիլովատանոց մեթանոլային վառելիքային բջիջների բլոկ՝ 65-լիտրանոց բալոնով եւ բուֆերային քաշման մարտկոց։ Համակարգն աշխատում է այսպես՝ մեթիլային սպիրտը տաքանում է մինչեւ 300-400 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, որի արդյունքում արտադրվում է ջրածին, որից էլեկտրաքիմիական գեներատորը մարտկոցների սնուցման համար էլեկտրականություն է ստանում։
Ընթացքի ընդհանուր չափը լիցքավորումից հետո 820 կմ է, թեեւ նախկինում խոսում էին 1200-ի մասին։ Դատարկ բալոնը մեթանոլով լցնելը ընդամենը 3 րոպե է տեւում։





























