Սոչիի կենտորնական փողոցներում տեղադրված են «Ապրիլի 24-ը` 1915 թվականին Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր» խորագրով պաստառներ։
Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, պաստառները տեղադրվել են Սոչիի հայ երիտասարդների կողմից եւ կոչված են հիշեցնելու հայ ժողովրդի պատմության ողբերգական տարեթվի մասին։
Նշենք, որ պաստառների կողքով անցնող վարորդները, ի պատասխան Սոչիի հայ համայնքի հետ համերաշխության, ազդանշաններ են արձակում։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից: Առաջինը 1965թ. դա արել է Ուրուգվայը: Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել են 21 երկրներ եւ ԱՄՆ 50 նահանգներից 43-ը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրոպական խորհրդարանն ու եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:





























