Չինացի ճարտարապետ Սուն Դայոնգը կոնցեպտուալ արտադրանք է ստեղծել, որը մարդուն պետք է պաշտպանի նոր կորոնավիրուսից:

Գաղափարն այն է, որ «Եղիր բետոն» կոչվող վահանը նախատեսված է «մարդկանց համար, որոնք կորոնավիրուսի հետ կապված արտակարգ իրավիճակի ժամանակ վտանգի են ենթարկվում», Dezeen-ի հետ հարցազրույցում ասել է Penda ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Սուն Դայոնգը:

Վահանը պատրաստված է ածխածնային մանրաթելից եւ ունի չղջիկի թեւերի ձեւ, այն կարելի կրել ինչպես ուսապարկ:

«Սարքի մակերեւույթին ուլտրամանուշակագույն ճառագայթման ցանցը կարող է տաքանալ, որպեսզի շրջակա միջավայրը մանրէազերծի՝ շփումը վերածելով վիրուսի ոչնչացման միջոցի, այլ ոչ թե տարածման»,- նշված է նկարագրության մեջ:

Սարքը ծալվում է, բայց կարող է ավտոմատ բացվել:

«Կորոնավիրուսը կոչնչանա Ցելսիուսի 56 աստիճանի պարագայում»,- պարզաբանել է Դայոնգը: Չնայած Դայոնգի պնդումներին, գիտնականները չգիտեն՝ ավելի բարձր ջերմաստիճանը վիրուսն իսկապե՞ս կոչնչացնի: