Ամերիկյան դոլարը «ՆԱՍԴԱՔ-ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ ապրիլի 21-ին գտնվում էր կտրուկ արժեզրկման փուլում։ Դոլարի միջին փոխարժեքը կազմել է 375 դրամ՝ նախորդ օրվա 376,04-ի համեմատ։ Ընդ որում՝ դոլարի փակման գինն այսօր կազմել է 374,95 դրամ՝ գործարքների մեծ մասը տեղի է ունեցել հենց այդ փոխարժեքով։
Ընդհանուր առմամբ վաճառվել է 2,35 մլն դոլար։
Կանխիկ դոլարի փոխանակման կետերը դեռ մինչեւ բորսայի փակվելը կանխատեսել էին դոլարի արժեզրկումը եւ նվազեցրել առուվաճառքի փոխարժեքը: Ժամը 17-ի դրությամբ դոլարի առքի ամենատարածված գինը 374 դրամն էր, վաճառքի գինը տատանվում է 376-77 դրամի միջակայքում։




























