Դեպի Եգիպտոս չվերթներ կազմակերպող հայկական Sky Tour ընկերությունը հայտարարություն է տարածել թռիչքների ժամանակավոր չեղարկման մասին։

Հայտարարության մեջ նշվել է, որ ելնելով աշխարհում տիրող համաճարակային իրավիճակից՝ կապված կորոնավիրուսի հետ՝մարտի 21–ից իրականացվելիք չվերթները դեպի Եգիպտոս չեղարկվում են։ Նշվում է, որ չվերթները կվերսկվեն 06.06.2020–ից։

Հայկական մյուս տուրօպերատորը շարունակում է թռիչքները դեպի Եգիպտոս։