Աշխարհի միակ ալբինոս օրանգուտանին` ողջ եւ առողջ, նկատել են Բորնեո կղզու ինդոնեզական հատվածում գտնվող անձրեւային անտառում, հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով NDTV-ն:
Գյուղի բնակիչները վանդակի մեջ էին պահում Ալբա անունով կապուտաչյա, սպիտակ մազածածկույթով կենդանուն: Կենդանիների իրավունքների պաշտպանները էգ օրանգուտանին վերցրել էին 2017 թվականին: Երբ 2018-ի վերջին մասնագետները հասկացան, որ Ալբան կարող է ինքնուրույն բույն կառուցել եւ սնունդ հայթայթել, որոշեցին կենդանուն բաց թողնել վայրի բնություն:
Մարտի սկզբին Borneo Orangutan Survival Fund-ը մոնիտորինգի էր ենթարկել երեք այլ օրանգուտանի, որոնց նույնպես վերջերս բաց էին թողել վայրի բնությում, եւ պարզել էր, որ Ալբան ողջ եւ առողջ է:




























