Նեյրոկենսաբանական պրոցեսներն ընթանում են օքսիտոցինի մասնակցությամբ, որն ընդունված է անվանել «սիրո հորմոն»: Այն մասին, թե ինչպես է օքսիտոցինը վրեժի ծարավ առաջացնում, պատմել են չինացի գիտնականները, հաղորդում է Planet- today-ը: 

Հաճախ պատահում է, որ կոնֆլիկտը, որին սկզբնապես մասնակցում էին մի քանի մարդ, մարդկանց մի ամբողջ խմբի միջեւ կոնֆլիկտի է վերածվում: Նման կոնֆլիկտներում կարեւոր է դեր է խաղում հենց օքսիտոցինը:

«Խոսքը նեյրոֆիզիոլոգիական մեխանիզմների մասին է, որոնք բարձրացնում են էմպատիայի մակարդակը: Համապատասխանաբար, մարդկանց մոտ վրեժի ծարավ է առաջանում, երբ նրա ընկերների վրա այլ խմբի ներկայացուցիչներ են հարձակվում»,- ասվում է հետազոտության հեղինակ Շիհուեյ Հանը:

Ինքնին վրեժի ցանկությունը չի կարելի բացատրել միայն օքսիտոցինի ազդեցությամբ, սակայն դա եւս առանցքային գործոն է: