Ստամբուլում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնության առաջին օրն անհաջող ստացվեց Հայաստանի հավաքականի համար: Առաջին օրը հանդես եկած մեր չորս մարզիկներն էլ դուրս մնացին մեդալի համար պայքարից: Անհաջողության մատնվեցին թիմի առաջատարներ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, 66 կգ քաշայիններ Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը եւ 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը: Տոնոյանն ու Հարությունյանը պարտվեցին հենց առաջին գոտեմարտում, իսկ Դավթյանն ու Նազարյանը` երկրորդում:

60 կգ քաշային կարգում Ռուսաստանի համար բրոնզե մեդալ նվաճեց Արսեն Գալստյանը: