Թուրքական Աքհիսար քաղաքում ընթացող շախմատի մինչեւ 16 տարեկանների օլիմպիադայում հոկտեմբերի 2-ին կայանալու են վերջին՝ 10-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը՝ Սամվել Տեր-Սահակյան, Հայկ Վարդանյան, Վահե Բաղդասարյան, Ռոբերտ Աղասարյան, Տիգրան Ս. Պետրոսյան կազմով, այսօր հանդիպելու է Թուրքիայի ՌԵԴ թիմի հետ:

Երեկ կայացել են 8-րդ եւ 9-րդ տուրի հանդիպումները: 8-րդ տուրում Հայաստանի ընտրանին 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի նկատմամբ, իսկ 9-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի ընտրանու հետ:

Վերջին տուրից առաջ Հայաստանը 23 միավորով 3-րդն է, իսկ մրցաշարային աղյուսակը 26 միավորով գլխավորում է Ռուսաստանի հավաքականը: Հնդկաստանը 24 միավորով 2-րդն է:

Ռուսաստանի հավաքականը վերջին տուրում հանդիպելու է 9-րդ տեղում ըթնացող Հարավային Աֆրիկայի առաջին թիմի հետ: