Այս տարվա սեպտեմբերի 10-ից դիպուկահարության անվճար դասընթացներ են կազմակերպվելու։ Այս նախաձեռնության հեղինակն է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, որը Facebook-ի իր էջում համապատասխան հայտարարություն է տեղադրել։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ դասընթացները տեւելու են երկու-երեք շաբաթ, որի ընթացքում ցանկացողները կծանոթանան դիպուկահարության տեսությանը, ապա նաեւ գործնական պարապմունքներ կանցկացվեն։ Նա հավաստիացրեց, որ դասընթացներն անվճար են լինելու։ «Նախաձեռնությունը ամբողջությամբ անվճար կլինի։ Կարեւոր է, որ մասնակիցները լավ յուրացնեն դիպուկահարության տեսությունը»,- ասաց Հովհաննիսյանը։