Իտալիայի իշխող կոալիցիայի մեջ մտնող Դեմոկրատական կուսակցության առաջնորդ եւ Լացիո մարզի նահանգապետ Նիկոլա Ձինգարետին շաբաթ հայտարարել է, որ կորոնվիրուսի ախտորոշման իր թեստը դրական արդյունք է ցույց տվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Բժիշկներն ինձ ասացին, որ ինձ մոտ COVID-19 կա»,- նշել է նա իր Twitter-յան էջում: Քաղաքական գործիչը հավելել է, որ իրեն լավ է զգում, սակայն առաջիկա մի քանի օրերին ստիպված կլինի տանն անցկացնել:
Ավելի վաղ կորոնավիրուսի ախտորոշման թեստեր էին հանձնել Լոմբարդիայի մարզային խորհրդի բոլոր անդամները, որտեղ հայտնաբերվել էր խորհրդականներից մեկի, ինչպես նաեւ նահանգապետի օգնական Ատիլիո Ֆոնտանայի վարակված լինելու փաստը: Դրանից բացի, Իտալիայում վարակվածների թվում են արդեն երկու քաղաքապետեր: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4636-ի, որոնցից 197-ը մահացել է, ավելի քան 500-ը առողջացել:





























