Վերջին մի քանի տարիների ընթացքում զբոսաշրջիկներով քաղաքների գերծանրաբեռնվածությունը արդեն քննադատության է արժանացել՝ որոշ քաղաքներ, ատրակցիոններ եւ տեսարժան վայրեր նույնիսկ ավելի հանրահայտ են դարձել, տեղեկացնում է CNN-ը։

Այժմ, սակայն, զբոսաշրջության զարգացումը հակառակ ուղղությամբ է գնում՝ նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով։

Որոշ փորձագետներ կարծում են, որ կորոնավիրուսը կարող է գլոբալ զբոսաշրջության ոլորտին նույնիսկ ավելի մեծ վնաս հասցնել, քան 2011թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները Նյու Յորքում։

Շատ երկրներ սահմանափակել են այցելությունները Չինաստան, որը աշխարհի խոշորագույն զբոսաշրջային շուկան է։ Եւ սա դեռ ամենը չէ։ Ավիաընկերությունները խնդրել են իրենց աշխատակիցներին անորոշ ժամկետով չվճարվող արձակուրդ վերցնել, իսկ հյուրանոցները եւ տեսարժան վայրերը չեղարկում են ամրագրումները։

Բոլորովին դատարկվել են նախկինում այցելուներով լի տեսարժան վայրերը՝ Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը, Ճապոնիայում Կիոտո քաղաքի գեղատեսիլ տարածքները։

Մարդիկ կորոնավիրուսի պատճառով հիմնականում նախընտրում են տանը մնալ, հետաձգում են իրենց ուղեւորությունները եւ աշխատում են տնից, իսկ սոցցանցերի որոշ օգտատերեր լուսանկարում են իրենց քաղաքների այժմ դատարկ փողոցները, որոնք նախկինում լեփ-լեցուն էին։