Փարիզով հոսող Սենա գետը շաբաթ օրը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով Լուվրի եւ Օրսեի թանգարանների մոտ ափամերձ տարածքները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ջրի հեղեղումը տեղի է ունեցել միաժամանակ գետի երկու կողմերում՝ Օրսեի (ձախ ափ) եւ Լուվրի (աջ ափ) թանգարանների մոտ։ Ինչպես նաեւ ողողված է Ալեքսանդր III-ի կամրջի մոտ ափամերձ տարածքը, որը մայրաքաղաքի 7-րդ շրջանում է։ Ջրհեղեղի պատճառով քաղաքային ծառայությունները գետի ափերից հավաքել են շարժական սրճարանները, աղբամանները, նստարանները եւ թաղարներով ծառերը։ Ավտոմեքենաների տերերը արագ տանում են մեքենաները հեղեղված վայրերին կից շրջաններից։ Ոստիկանությունը փակում է անցորդների մուտքը հեղեղված շրջաններ։

Ինչպես համոզվել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ջուրը դեռեւս չի խանգարում փարիզյան մետրոպոլիտենի եւ հասարակական տրանսպորտի աշխատանքին, քանի որ երթեւեկելի մասը ավելի բարձր է հետիոտնային գոտուց։

Փարիզում արդեն մեկ ամիս ամեն օր անձրեւներ են տեղում, որոնք էլ ջրհեղեղի պատճառ են դարձել։